Գերմանիան բավարարել է ՀՀ միջնորդությունը. 28 մլն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: