Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիսկ այդ հարցի բարձր մակարդակով քննարկումը իրավիճակը չի փոխել: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
«Ես բազմիցս բարձրացրել եմ այն հարցը, որ Միացյալ Նահանգները չաջակցի ո՛չ անջատողականությանը, ո՛չ ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում։ Բայց, այնուամենայնիվ, նրանք շարունակեցին դա անել: Ե՛վ քաղաքական, և՛ տեղեկատվական, և՛ ֆինանսական, և՛ ռազմական աջակցություններ եղել են Միացյալ Նահանգների և նրա արբանյակների կողմից Կովկասում ահաբեկչական խմբավորումների նկատմամբ», - ասել է Պուտինը։