Գիշերը տակնուվրա են արել Փամբակի համայնքապետարանը, կոտրել են մուտքի ու ներսի դռները
Փետրվարի 7-ին, պետական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք գիշերը կոտրել են Փամբակ գյուղի համայնքապետարանի մուտքի կենտրոնական դուռը, մտել ներս ապա կոտրել ներսի սենյակների դռները, գույքը տակնուվրա արել և հեռացել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում ոստիկանները զրուցել են Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականի հետ, ով հայտնել է, որ համայնքապետարանը պարզում է վնասի չափը։
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։