Իրանը կառուցել է խմելու ջրի մաքրման աշխարհի ամենամեծ կայանը
Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին ասել է, որ երկիրը ստեղծել է խմելու ջրի մաքրման համար աշխարհում ամենամեծ օզոնային ռեակտորը։
Նոր ինստալացիան օգտագործում է օզոնի նանոփուչիկները խմելու ջուրը մաքրելու համար՝ ոչնչացնելու բակտերիաներն ու վիրուսները, ինչպես նաև վերացնում են տհաճ համերն ու հոտերը: Այդ կերպ նրանք պատրաստվում են հոգալ 320 հազար մարդու կարիքները, հաղորդում է Naked Science-ը։
Ռեակտորը գործարկվում է այն ժամանակ, երբ Իրանը պայքարում է խմելու ջրի լուրջ սակավության դեմ: Մինչև 2030 թվականը մակերևութային ջրերի արտահոսքի կանխատեսվող 25%-ով կրճատումը կավելացնի նորարարական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Իրանի իշխանությունները ակտիվորեն աշխատում են տարբեր նախագծերի վրա, այդ թվում՝ արդյունաբերական նպատակներով ջրի պահպանման և ծովի ջրի աղազրկման: