Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև եղել է 660 շփում. ԿԽՄԿ
2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունում։
«Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- հավելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Հիշեցնենք, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է։ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով շարունակում են բանտարկված և գերեվարված մնալ այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։