Մեծ պատիվ է ՀՀ-ի համար ընտրվել հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր․ ԱԳՆ
Մեծ պատիվ է ՀՀ-ի համար ընտրվել հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը:
Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին: