Հայտնի են ՈւԵՖԱ Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Փետրվարի 8ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։
Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: