Միշելը ողջունել է Բրյուսելյան գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։
Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
Գրառման մեջ նա կարևորել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ Ադրբեջանի համագործակցության շարունակականությունը։
ԵԽ նախագահը տեղեկացրել է, որ Ալիևի հետ բովանդակային քննարկումներ են ունեցել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ՝ ողջունելով Բրյուսելյան եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսելու նրա հանձնառությունը։