Ֆուտբոլում կարող է ներդրվել կապույտ քարտը
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը համաձայնության է հասել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Ըստ պարբերականների, կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը 10-ը րոպեով կհեռացվի խաղադաշտից: Իսկ երկու կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը վերջնականապես կլքի խաղը:
Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում:
Այն կստանան ֆուտբոլիստներն, ովքեր կվիճեն մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանեն:
Ի սկզբանե, կապույտը քարտը պետք է լիներ նարնջագույն: