«Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի արտահոսքը վտանգ չի ներկայացնում հանրության համար. ՄԱԳԱՏԷ
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանը գործարկող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը բնակչությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգ չի հայտնաբերել ռադիոակտիվ ջրի արտահոսքից հետո։ Այդ մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրության մեջ։
«TEPCO-ն հաստատել է, որ օբյեկտում կատարված ճառագայթման չափումների զգալի տատանումներ չեն եղել: Միջադեպը վտանգ չի ներկայացնում հանրության համար և ազդեցություն չի գործում օբյեկտի սահմաններից դուրս շրջակա միջավայրի վրա», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 7-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմակայանի տարածքում։ Արտահոսքի ծավալը կազմում է 5,5 տոննա, ռադիոակտիվ նյութերի պարունակությունը ջրի մեջ կազմում է 22 մլրդ բեկերել` առավելագույն թույլատրելի 1500 բեկերելի դեպքում, ինչը 14 մլն անգամ բարձր է նորմայից: