Նրա աշխատանքը Բարսայում թերագնահատված է. Դեկուն՝ Չավիի մասին
Դեկուն կարծում է, որ Չավիի աշխատանքը «Բարսելոնայում» թերագնահատված է:
«Նոր մարզչի թեկնածությունը կհամաձայնեցվի նախագահի հետ։ Դա կլինի Չավիի նման հատկանիշներով մասնագետ, ով կհարմարվի ակումբում տիրող իրավիճակին, երիտասարդ խաղացողներին, որոնց հետ պետք է աշխատի, այն բանին, որ հաջորդ մրցաշրջանում մեծ ձեռքբերումներ չեն լինի։ Մենք դեռ մարսում ենք Չավիի հեռանալը, նոր մարզիչ դեռ չի քննարկվել։
Չավիի աշխատանքը թերագնահատված էր: Ես նրան 10 միավոր եմ տալիս։ Անցած մրցաշրջանում նա հաղթել է Լա Լիգայում։
Կարծես թե «Ռեալն» արդեն հաղթել է առաջնությունը, հունվարին մենք արդեն խոսում ենք մրցաշրջանի ավարտի մասին։ Կարելի է ասել, որ լավ կամ վատ խաղացինք, բայց ներկա իրավիճակը չենք կարող անվանել աղետ, դեռ ոչինչ որոշված չէ։ Որոշ կետերում մենք չէինք համապատասխանում անհրաժեշտ մակարդակին»,- ասել է «Բարսելոնայի» մարզական տնօրենը, փոխանցում է ArmSport-ը։