Գինոսյանի տեսակը գենետիկ տեսակ է․ նրա արած գործը մշակույթի ասպարեզում անգնահատելի է․ Թորոսյան
«Գագիկ Գինոսյանի հետ ջերմ մարդկային հարաբերություններ ենք ունեցել, հիմնականում ջավախյան առիթներով շատ ենք շփվել։ Բառիս ուղիղ իմաստով Հայաստանի Հանրապետության զինվոր էր, արցախյան պատերազմների մասնակից, նվիրյալ զինվոր էր նաև մշակութային առումով, որովհետև Գագիկը ժամանակին ստեղծեց «Կարին» ժողովրդական պարերի համույթը, ահռելի աշխատանք կատարեց, պեղելով, վերագտնելով հայկական ազգագրական-ավանդական բազմաթիվ պարեր, դրանք հանրայնացրեց։
Գինոսյանի արած գործը՝ մշակույթի ասպարեզում, անգնահատելի է»։ Այս մասին Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Մանրամասները` Mediahub-ի տեսանյութում։