Ուզում էր տեսնել արժանապատիվ Հայաստան՝ արժանապատիվ հայերի․ Գինոսյանը ճիշտ հայ ու մեծ մտավորական էր
«Մեր հարաբերությունները շատ ջերմ էին, երբ հանդիպում էինք՝ ողջագուրվում էինք ու փորձում իրար սփոփել, ու միշտ իրար ասում էինք՝ «պի՛նդ կաց, լավա լինելու»։ Այս մասին Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, Գինոսյանը մտահոգ էր, բայց ոչ ընկճված։
«Ափսոս, մեծ մարդ էր, մեծ մտավորական ու ազգային, պետական գործիչ, իր կենսակերպով»։
Նա նաև նշեց, որ ոչ մի իշխանություն չի կարող գնահատել արժեքավոր մարդուն, ցանկալի կլիներ, որ այդպիսի իշխանություն լիներ, որ գնահատեր։
«Գինոսյանը ճիշտ հայ էր, իսկական հայ էր»։
Մանրամասները` Mediahub-ի տեսանյութում։