«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 500-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին:
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
պատմագրություն,
հնագիտական ժառանգություն,
ուրարտագիտություն,
դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ․ մարտի 10-ը՝ ժամը 11:00-ն:
Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։