Իրավաբանը ցած է ընկել շենքի 39-րդ հարկի պատուհանից՝ վազքի մրցույթի ժամանակ. անհեթեթ պատմություններ
Նյու-Յորքի երկու իրավաբաններ որոշել են մրցավազքի միջոցով մրցակցել վարչական շենքերից մեկի միջանցքում։ Ցավոք, նրանցից մեկը չկարողանալով հաղթահարել իներցիայի ուժը ցած է ընկել շենքի 39-րդ հարկի պատուհանից։
Մեծ Բրիտանիայի Շեֆրիլդ քաղաքի թոշակառուներից մեկը 20 տարի ապրել է մթության մեջ' չցանկանալով աղմուկ բարձրացնել իր տան էլեկտրականությունը անջատելու համար։
1981թ-ին Վանդա Էննիսը զինված կողոպուտի է ենթարկել մի բենզալցակայան։ Հաջորդ օրը նա սարսափահար է եղել՝ հեռուստատեսությամբ տեսնելով բենզալցակայանի մասին ռեպորտաժը։ Վանդա Էննիսը, մտածելով, որ տեսախցիկները նկարահանել են ողջ կողոպուտը և հետևաբար իրեն, խոստովանել է իր մեղքը։