Լևոն Քոչարյանին կանչել են Քննչական կոմիտե. գործը նորից վերսկսել են (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ իրեն նորից կանչել են Քննչական կոմիտե:
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ մանրամասնեց՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում, մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է։
«Սա ինձ համար չափազանց արտառոց է, վստահ եմ՝ գործընկերներս էլ չեն հիշի մի դեպք, որ նախաքննությունն ավարտվի, 24 ժամ հետո վերսկսվի»,- ասաց նա։
«Իրավական տիրույթի բացակայություն պետք է արձանագրենք»,- հավելեց փաստաբանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։