Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
Այսօր Ազգային ժողովի նիստին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար հաստատեց Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Արթուր Աթաբեկյան-կողմ՝ 69,
Արման Օհանյան-կողմ՝ 0,
Գուրգեն Մալխասյան-կողմ՝ 0։
Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ Սնանկության դատարանի դատավոր:
2022թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Ընտրությունը չի բացառում Արթուր Աթաբեկյանի հետագա պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդում և նա կշարունակի զբաղեցնել ԲԴԽ դատավոր անդամի պաշտոնը։