Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը (լուսանկարներ)
Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։
Հիշեցնենք, որ փետարվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտել Հռոմի Ստատուտը։
Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը: