Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Նորաբակ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը լուսանկար է հրապարակել, որտեղ դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակի հայ գյուղացիների կողքին է:
«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը։
Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ։