ԼՂ-ում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է
Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը:
Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը:
ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում մեկ պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում: