Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ․ ՖԻՖԱ-ի նախագահ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Փարիզում հանդիպել է տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր:
Ջանի Ինֆանտինոն նաև սոցցանցերում Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպմանը նվիրված գրառում է կատարել.
«Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանի հետ, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ:
Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը:
Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»,- գրել է ՖԻՖԱ-ի նախագահը: