Արցախի ու Հայաստանի համար ամենաթանկը տված մարդկանց կյանքից պետությունը բացակայում է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացրած մարտական գործողություններից փոքր քարոզչական տեսանյութ են հրապարակել, որտեղ բնականաբար փորձել են ֆիքսել իրենց զինծառայողների «հերոսական դրվագները»:
Իրականում այդ ու բազմաթիվ այլ տեսանյութեր ավելի շատ կամ զուգահեռ, ևս մեկ անգամ ապացուցում են Արցախի Պաշտպանության բանակի, այլ ռազմականացված կառույցների, կամավորների անձնազոհ գործողությունները` չափազանց անհավասար մարտերում «բոյ տալու» և ադրբեջանցիների առաջխաղացումն առնվազն դանդաղեցնելու նպատակով:
Սեպտեմբերյան մարտերի հետևանքով 200-ից ավելի մարդ է նահատակվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, բայց այդ մարդիկ (կամ նրանց մեծ մասը) նույնիսկ զոհվածի կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են:
Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը, սակայն պետությունը բոլոր առումներով բացակայում է նրանց կյանքից»,- գրել է պատգամավորը: