«Հրապարակ». Վահան Քերոբյանը գնդակը նետեց քննչական կոմիտեի դաշտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Ազգային ժողովում երեկ հարցրինք․ «Նախարարության գնումների գործընթացի վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո Դուք հայտարարեցիք, որ պետությունը վնաս չի կրել, գումար չի փոխանցվել «Սիներջի» ընկերությանը, հետեւաբար՝ վատնում տեղի չի ունեցել։ Ձեզ հայտնի՞ է, թե ինչու են այդ պարագայում կալանավորել ընկերության տնօրենին եւ աշխատակիցներին»։
Նախարարը բացասական պատասխան տվեց՝ մեզ ուղղորդելով Քննչական կոմիտեի կողմը․ «Դուք խոսել եք Քննչական կոմիտեի հետ, իրենցից հարցրեք»: Նա նաեւ հավելեց, որ ինքը չի հարցաքննվել վարույթների շրջանակներում։ Նախարարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու արագ մտավ նիստերի դահլիճ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: