Ավագանու արտահերթ նիստում մանդատներից զրկվեցին ընդդիմադիր 3 անդամներ
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվեց լարված, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։ Նախ քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ Նա մանդատից զրկվեց 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Իր ելույթում նա նշեց, որ կշարունակի պայքարել, սեպտեմբերից, երբ տրանսպորտի թանկացման որոշումն ուժի մեջ մտնի, մեքենայով դուրս կգա փողոց:
34 կողմ, 0 դեմ ձայներով Երևանի ավագանու մանդատից զրկվեց նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը: 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից՝ բավարար չափով ձայների քանակ չապահովելու պատճառով, նույն պատճառով՝ 31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, չընդունվեց նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։
Արտահերթ նիստի ողջ ընթացքում հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, տրվեցին պայքարը տարբեր կերպ շարունակելու խոստումներ:
Ավագանու հաջորդ նիստը կկայանա մի քանի օրից՝ փետրվարի 13-ին, որի օրակարգում է նաև հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության մասին օրինագիծը:մանդատներից զրկվել են ավագանու ընդդիմադիր 3 անդամներ:
Մանրամասները՝ տեսանյութում: