Թուրքիայի բնակչուհին ամուսնուն դատի է տվել այն բանի համար, որ նա այնքան էլ հաճախ ցնցուղ չի ընդունել
Թուրքիայի բնակչուհին ամուսնուն դատի է տվել։ Նա ամուսնուն մեղադրել է այն բանում, որ վերջինն այնքան էլ հաճախ ցնցուղ չի ընդունում, նրանից քրտնքի հոտ է գալիս, եւ ատամներն էլ լվանում է շաբաթը մեկ կամ երկու անգամ։
Կինը նաեւ նշել է, որ ամուսինը նույն հագուստը կրել է հինգ օր անընդհատ։ Վկաները, այդ թվում ընդհանուր ծանոթները եւ անգամ տղամարդու գործընկերները հաստատել են ցուցմունքները։
Դատարանը բավարարել է ամուսնալուծության մասին կնոջ խնդրանքը, ինչպես նաեւ ամուսնուն պարտավորեցրել է վճարել 500 000 թուրքական լիր (մոտ 16 500 դոլար)՝ որպես փոխհատուցում նախկին կնոջը։