«Մեգամոլում» 53-ամյա տղամարդուն դանակահարել է նրա հարևանը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Ա․ Մ․-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տ․ Ա․-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում։