Հարավային Կորեայի նախագահը դեմ չէ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպմանը
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը դեմ չէ գագաթնաժողով անցկացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հանդիպմանը պետք է նախորդի լուրջ աշխատանք, որպեսզի այն ավարտվի գործնական արդյունքներով։
«Միջկորեական գագաթնաժողովը կարելի է անցկացնել անկախ նրանից՝ Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքից, թե ոչ։ Գագաթնաժողովը պետք է կայանա աշխատանքային մակարդակով քննարկումներից հետո, օրակարգի և արդյունքների պատրաստումից հետո»,- ասել է նախագահը՝ KBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարզապես գագաթնաժողով անցկացնելու գաղափարը կարող է նորից ավարտվել որպես շոու՝ առանց արդյունքի», - ասել է Յուն Սեոկ Յոլը: