6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանությունները ափսոսում են ազգագրական համույթին տրված 2 մլն դրամը․Hraparak
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին կառավարության կողմից բարեփոխումների փաթեթի առանձին հոդվածներ չպաշտպանած պատգամավորներին նույնացրել է հանցագործների հետ։
«Պատգամավորների պալատի նիստում քաղաքական կաստան, ինչպես մենք անվանում ենք մի խումբ հանցագործների, ովքեր ցանկանում են, որ Արգենտինան ավելի վատ վիճակում լինի, քանի որ նրանք պատրաստ չեն հրաժարվել արտոնություններից, սկսել են մասերի բաժանել մեր օրենքը՝ պահպանելու համար արգենտինացիներին թալանելու տարբեր մեխանիզմները: Ուստի ես հրահանգ եմ տվել դադարեցնել օրինագծի քննարկումը»,- ասել է նա՝ Իսրայելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Մայլիի մամուլի ծառայությունը X սոցցանցում հրապարակել էր բարեփոխումների փաթեթի առանձին հոդվածներին կողմ և դեմ քվեարկած պատգամավորների ցանկը։ Օրենսդիրները, ովքեր հրաժարվել են աջակցել փաստաթղթի բոլոր կետերին, նշված են որպես «ժողովրդի դեմ քվեարկություն» իրականացնողներ: