Բլինքենը հանդիպել է Իսրայելի վարչապետի և նախագահի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ և նրանց հետ քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նեթանյահուի հետ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը, պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության առաքման հետ կապված հարցն ու արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման հեռանկարները: Նա նաև ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ԱՄՆ տեսլականը: Բլինքենը կրկնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման լավագույն միջոց:
Հերցոգի հետ զրույցում Բլինքենը քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը հասնելու և Իսրայելի համար անվտանգության երաշխիքների հեռանկարների մասին հարցերը: