Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին, հիմնվելով Թուրքիայում իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ Hürriyet-ը և CNN Türk-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին: