WhatsApp-ն ԱԲ-ով գործող գործառույթ կստանա․ ի՞նչ է անելու այն
Meta կորպորացիան թողարկել է WhatsApp մեսենջերի՝ iOS-ի համար նոր բետա տարբերակ, որի հիմնական առանձնահատկությունը գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումն է աջակցության ծառայության բաժնում։ Նեյրոնային ցանցը կպատասխանի այն օգտատերերի հարցերին, որոնք դժվարությունների են հանդիպել մեսենջերի օգտագործման հետ, այս մասին հայտնում է WABetaInfo-ն։
Նոր գործառույթի ներդրումը չի նշանակում, որ օգտատերերն ընդհանրապես կդադարեն շփվել տեխնիկական սպասարկման անձնակազմի հետ։ ԱԲ-ն կդիմի մարդկանց օգնությանը, եթե չկարողանա լուծել հաճախորդի խնդիրը, կամ եթե հաճախորդն ինքը ծրագրին կհարցնի այդ մասին։
Նոր գործառույթի նպատակն է օգնել օգտատերերին՝ լուծելու խնդիրները նույնիսկ այն ժամանակ, երբ սպասարկող անձնակազմը զբաղված է և չի կարող արագ արձագանքել: Արհեստական բանականությունը նաև կօգնի նվազեցնել տեխնիկական աջակցության ծառայության ընդհանուր ծանրաբեռնվածությունը և մարդ օգնականների արձագանքման համար անհրաժեշտ ժամանակը:
Ներկայումս ԱԲ օգնականը WhatsApp-ի բետա տարբերակում iOS-ի համար հասանելի է 24.3.10.71 համարով: Մինչ այս, ԱԲ այս գործառույթը հայտնվել էր Android-ի համար մեսենջերի բետա տարբերակում՝ 2.24.4.3 համարով: Հայտնի չէ, թե նեյրոցանցի տեխնիկական աջակցության այս գործառույթը երբ հասանելի կդառնա լայն հանրությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված տարբերակը գաղտնաբառերի համեմատ նույնականացման ավելի ապահով մեթոդ՝ Passkey տեխնոլոգիա կստանա։