Հիմա ԵՄ-ն, ըստ էության, մեր տարածաշրջանն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մեր միջավայրն ու մեր հարաբերությունները փոխվել են, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5 տարի առաջ: Մեր հարաբերությունները ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է այդ հարաբերությունների բնույթը, փոխվել է նաև մեր տարածաշրջանը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` Վրաստանի` ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում:
«Հիմա մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ու եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանն ուր, հիմա ԵՄ-ն , ըստ էության, մեր տարածաշրջանն է, ու պետք է հարաբերվենք այս փաստի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: