Կործանվել է մի ամբողջ պետություն, Եռաբլուրը կրկնապատկվել է, 100 000-ից ավելի մարդ զրկվել է իր հարազատներին շիրիմներին այցելելու հնարավորությունից՝ ներառյալ ես․ Լևոն Քոչարյան
Իմ դեմ կարված քրեական գործը փորձում են փնթի ձևով ուղարկել դատարան․ տպավորություն չլինի, թե վախենում ենք, ահաբեկվում ենք, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Քոչարյանը նշեց, որ այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, Եռաբլուրը կրկնապատկվել է, 100 000-ից ավելի մարդ զրկվել է իր հարազատներին շիրիմներին այցելելու հնարավորությունից՝ ներառյալ ինքը։
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև Սահմանադրությունը փոխելու իշխանության նախաձեռնությանն ու նշեց, որ Սահմանդրությունը փոխում են ադրբեջանական կողմի պարտադրմամբ։
«Ոնց որ ուզում են, այսպես ասած, ֆորմատ անեն ժողովրդին․․․Տպավորություն է, թե պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են փորձում «նստացնել»՝ զրկելով ամեն ինչից, ինչը մեզ հայ է դարձնում։ Այնպես որ, ոչ մի քրեական գործ, ապօրինություններ չեն կանգնեցնելու ինձ, մեզ՝ այս ամենի դեմ պայքար մղելուց»,-ասաց նա։