Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, որն ազատվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնից։