Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, ես դա քարոզարշավի ժամանակ եմ ասել. Արտակ Զեյնալյան
Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը։
«Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, և այն թանկացումը, որն իրականացվում է, ենթադրում է լրացուցիչ համավճար։ Համայնքը դոտացիայի է ենթարկելու նաև այդ։ Մենք Երևանում ահռելի խնդիրներ ունենք՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն կա, և մեզ այդքան ճոխություն չենք կարող թույլատրել»,- ասաց Արտակ Զեյնալյանը։