2013 թվականին այդ մեթոդները ես էի մշակել, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ ՔՊ-ականներ եկել և միացել էին մեր պայքարին. Մարության
Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերից սկսելու են պայքարել տրանսպորտի թանկացման դեմ: Նա վստահեցրեց, որ իրենք լծվելու են այդ պայքարին և հենց երևանցիները թույլ չեն տալու այդ թանկացումները:
«Ինքներդ կտեսնեք: Մեզ չեն կարողանալու ճնշել, սա ցրված պայքար է լինելու, չեն կարողանալու ճնշել: Ամեն ինչ մտածված է»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի մեթոդներո՞վ է պայքարելու, Մարությանն արձագանքեց. «Դա իմ մեթոդն է: 2013 թվականին այդ մեթոդները ես էի մշակել և Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ ՔՊ-ականներ եկել և միացել են մեր պայքարին: Նաև հիմա առաջարկում եմ, որ հիմա էլ գան, միանան մեզ։ Էն ժամանակ շատ համեստ մեքենաներ ունեին, իսկ հիմա ընենց մեքենաներ, թիկնապահներ ունեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մարդ տուն կտանեն»: