ՔՊ-ին մատուցած ծառայությունների համար Ծերեթելիի փողոցում մի բուդկա դրեք, անվանակոչեք Անի Խաչատրյանի անունով. Աղեկյան (Տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է իրեն մանդատից զրկելու հարցը, հանդես եկավ առաջարկով։
«Իրավական ակտի առաջարկություն ունեմ։ Քանի որ կզրկվեմ ավագանու մանդատից և չեմ կարողանա ինքս իրականացնել, դիմում եմ Նուարդ Վարդանյանին, ով հաճախ է փողոցների անվանակոչության վերաբերյալ ավագանու որոշումներ բերում։ Ծերեթելիի անվան փողոցն այս պահին անվանակոչության կարիք ունի։ Պետությանը, մեր թշնամի պետությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական ծառայություններ մատուցելու համար Ծերեթելիի փողոցը, կամ դրա մի հատվածում գոնե մի բուդկա կարելի է դնել ծառայությունների համար, անվանակոչել Անի Խաչատրյանի անունով»,-հայտարարեց Սոնա Աղեկյանը։