Հայաստանի բասկետբոլի հավաքականն ամռանն ԱՄՆ-ում ընկերական մրցաշարի կմասնակցի
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ամռանը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը կմասնակցի ընկերական մրցաշարի Լոս Անջելեսում: Մրցակից երկրներն են Իռլանդիան և Գվատեմալան:
Այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 10 հավաքական՝ ընդգրկված 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: