«Հանրային ձայն»-ի 2 անդամներ` Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը, ներկայացել են ավագանու արտահերթ նիստին
«Հանրային ձայն»-ի 2 անդամներ` Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը, ներկայացել են ավագանու արտահերթ նիստին:
Նշենք, որ Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանություն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- ասաց նա։