Կանադայում վարչապետ Թրյուդոյին կոչ են արել հրաժարական տալ
Կանադայի ընդդիմության առաջնորդ Պիեռ Պոլյևրը կոչ է արել վարչապետ Ջասթին Թրյուդոյին հրաժարական տալ՝ 98-ամյա ուկրաինացի ազգայնական Յարոսլավ Գունկոյին (Հունկո) անցած սեպտեմբերին Կանադայի խորհրդարան հրավիրվելու տեղեկատվության ֆոնին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Թրյուդոն Գունկոյին անձամբ է հրավիրել խորհրդարան։
Պոյլվերտը հիշեցրել է, որ Թրյուդոն մի քանի ամիս շարունակ պնդում էր, որ ինքը կապ չունի նախկին նացիստ զինվորի հրավերի հետ։
«Նախկին խոսնակը ստիպված էր հրաժարական տալ, քանի որ նա նույն բանն արեց: Արդյոք Թրյուդոն կընդունի, որ պիտանի չէ այս պաշտոնին»,- ասել է ընդդիմության առաջնորդը:
Անցած սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Կանադայի խորհրդարան կատարած այցի ժամանակ հանդիպման էր հրավիրվել 98-ամյա Յարոսլավ Գունկոն։ Նա ներկայացվել է որպես «ուկրաինա-կանադական երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ով կռվել է Ուկրաինայի անկախության համար ռուսների դեմ»: Տղամարդուն բուռն ծափահարություններով են դիմավորել։
Սակայն, ավելի ուշ, սկանդալ է ծագել, երբ հայտնի է դարձել, որ Գունկոն Գալիսիայի դիվիզիայի նախկին զինծառայող էր, որը համալրված էր ուկրաինացի ազգայնականներով և կռվում էր Կարմիր բանակի հետ։