Կլոպը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ըստ Anything Liverpool-ի՝ գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել հանգստից՝ «Բարսելոնայի» հետ աշխատելու համար։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպը պատրաստ չէ մոտ ապագայում դիտարկել այլ ակումբների առաջարկները։
Հունվարի 26-ին գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից, փոխանցում է shantnews.am-ը։