Բայդենը Թրամփին մեղադրել է Ուկրաինային օգնելու նախագծի ընդունմանը խոչընդոտելու մեջ
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կանխել Ուկրաինային օգնության մասին Սենատի օրինագծի ընդունումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախկին նախագահը հուսահատորեն փորձում է կասեցնել այս օրինագիծը»,-ասել է Բայդենը։ Նա նշել է, որ փաթեթային օրինագիծը վերաբերում է նաև ԱՄՆ հարավային սահմանին հսկողության միջոցառումների խստացմանը։ Բայդենը նաեւ մեղադրել է Թրամփին «սահմանի խնդրի լուծմամբ» շահագրգռված չլինելու մեջ։
Փետրվարի 6-ին Financial Times-ը կանխատեսել էր, որ Ուկրաինան այս տարի կարող է մնալ առանց ԱՄՆ-ի օգնության՝ Թրամփի ազդեցության աճի պատճառով, փոխանցում է shantnews.am-ը։