«Tesla»-ն հորդորել է վարորդներին միշտ ուշադիր լինել վարելիս
Tesla-ն իր արտադրած էլեկտրական մեքենաների տերերին հիշեցրել է վարելիս ուշադիր լինելու անհրաժեշտության մասին, երբ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում վարորդները Apple-ի արտադրած վիրտուալ իրականության ականջակալներ են օգտագործում, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիգը X-ի միկրոբլոգում գրել է, որ ժամանակակից բոլոր մեքենաները պահանջում են վարորդներից «միշտ ուշադիր» լինել։
Tesla-ն հորդորել է վարորդներին մշտապես «պահպանել վերահսկողությունն ու պատասխանատվությունն իրենց մեքենայի նկատմամբ», նույնիսկ երբ այն գտնվում է ինքնավար ռեժիմում: