Մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել. փաստացի ԵՄ-ն մեր տարածաշրջանում է և այս փաստի հետ պետք է հարաբերվենք. Փաշինյան (տեսանյութ)
Մեր միջավայրը և մեր հարաբերությունները փոխվել են։ Այսօր, առհասարակ, գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր ասենք՝ 5 կամ 6 տարի առաջ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հարաբերությունները ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է նաև մեր տարածաշրջանը։ Մենք, գուցե, դա չենք շեշտադրել, բայց մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել և այդ իրողություններից մեկը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալն է։
Հիմա ստացվում է, որ մեր հարևաններից 2-ը ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանն՝ ուր, ապա հիմա, փաստացի, ԵՄ-ն մեր տարածաշրջանում է և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք։ Այս առումով ես շատ կարևորում եմ Վրաստանի հետ մեր ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։