Բիանկան հայտնել է, որ իր վրա հարձակվել են և փորձել են առևանգել
Երգչուհի Բիանկան իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ օրերս փորձ են արել հարձակվել իր վրա այն բանից հետո, երբ նա դուրս է եկել գեղեցկության սրահից։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամ սոցիալական ցանցում։
«Երեկ շատ տարօրինակ օր էր: Մի մարդ փայտով հարձակվեց ինձ վրա՝ ասելով. «Նստի՛ր մեքենան»։ Բնականաբար, ես այնքան բարձր գոռացի, որ դա լսվեց մինչև Մինսկ։ Եվ նա փախավ։ Դա Մոսկվայի կենտրոնում էր»,- գրել է արտիստը։
Տատյանան (երգչուհու իսկական անունը) հայտնել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել երեկոյան ժամը վեցի մոտակայքում։ Քիչ անց նա նկարագրել է իր վրա հարձակված տղամարդու արտաքինը. «Բարձրահասակ, մոտ երկու մետր, մուգ բաճկոնով», նա նաև ավելացրել է, որ նրա դեմքը մոլագարի տեսք ուներ։ Ի դեպ, կատարողուհին խոստովանել է, որ դեպքից հետո այլևս իրեն ապահով չի զգում և ծրագրում է հոգեբանի օգնությանը դիմել, փոխանցում է Showbiz-ը։