Ստամբուլում ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում 34 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի Չաղլայան շրջանում արդարադատության պալատի մուտքի մոտ ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։
«Ահաբեկչության փորձի գործը քննելու համար վեց դատախազ է նշանակվել։ Ձերբակալվել է 34 մարդ»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս քաղաքացի և երեք ոստիկան: Վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։