Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անկախ լրագրողների հետապնդումները
Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրել է, որ այդ երկրի իշխանությունների քննադատների ձերբակալությունից հետո Ադրբեջանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նրանց ընտանիքներին և հարազատներին թիրախավորելուն:
Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել խոսքի ազատության իրավունքի նկատմամբ իշխանությունների վերջին բռնաճնշումներին, որոնք ուղղակիորեն խախտում են Ադրբեջանի ստանձնած միջազգային մարդասիրական պարտավորությունները։
Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է անհապաղ դադարեցնել անկախ լրագրողների, ակտիվիստների, քաղաքական հակառակորդների, իրավապաշտպանների և նրանց ընտանիքների հետապնդումները։