Ատամնաբույժը բացատրել է, թե ինչու են ատամներն ավելի հաճախ ցավում ձմռանը
Ձմեռային սեզոնին բժիշկները հաճախ նկատում են հիվանդների մոտ ատամի ցավի սրացում։ Ատամնաբույժ-թերապևտ Յուլիա Նովիկովան Գազետա.Ru-ին պատմել է, թե ինչու է դա տեղի ունենում:
«Հիմնականում ձմռանը ատամի ցավի սրումը կապված է ջերմաստիճանի նվազման և տարածված հիվանդությունների թվի ավելացման հետ։ Սա հանգեցնում է իմունիտետի նվազմանը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների զարգացման համար։ Արդյունքում քրոնիկական պրոցեսները մտնում են սուր փուլ»,- պարզաբանել է Նովիկովան։
Նրա խոսքով՝ ատամնաբույժի պրակտիկայում ամենատարածվածը պարոդոնտիտի քրոնիկական ձևի սրացումն է աշուն-ձմեռ ժամանակահատվածում։
«Քրոնիկ պարոդոնտիտների ռեմիսիայի ժամանակ հիվանդները սովորաբար ընդհանրապես գանգատներ չունեն: Սրացման դեպքում գանգատները տատանվում են՝ սկսած զգայունությունից՝ վնասված ատամով կծելիս, մինչև թարախային վարակի ծանր ձևեր: Բուժումն այս դեպքում իրականացվում է դիմածնոտային բաժանմունքում»,- նշել է բժիշկը։
Նման իրավիճակում չհայտնվելու համար մասնագետը խորհուրդ է տվել ատամնաբույժի կողմից կանոնավոր հետազոտություններ կատարել, ինչպես նաև ռենտգեն կատարել, քանի որ նույնիսկ ամենափորձառու բժիշկը, առանց հետազոտության լրացուցիչ մեթոդների, չի կարող ասել, թե արդյոք հիվանդի ոսկրային հյուսվածքում պաթոլոգիական պրոցես կա, թե ոչ, փոխանցում է Shantnews-ը։