ԱՄՆ-ը հիասթափված է, որ Հունգարիան տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկությունը. Պատել
Միացյալ Նահանգները հիասթափված է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը՝ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը դեռ չի վավերացրել Ստոկհոլմի անդամակցության հայտը: Հունգարիայի խորհրդարանը քվորում չի ապահովել, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա: Դահլիճում ներկա է եղել միայն 51 պատգամավոր։