Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 29-ից փետրվարի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4794 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 256 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 253, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 153, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 583 և 1948 այլ իրավախախտումներ։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 179-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 254-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 307-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 67 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13882 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 767 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 91, չամրակապված վարելու՝ 2534, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 204, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 411, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 116, արագության գերազանցման՝ 1140 և 3915 այլ իրավախախտումներ։ 384 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1682-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1227-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 22-ը՝ բեռնատարներ, 450-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։